Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, խոսելով ներքաղաքական զարգացումներից, ասել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին հերթական անգամ հաջողվեց արթնացնել մեր ժողովրդին: Նրա խոսքով՝ բանն այն է, որ ժողովուրդը անհույս և վհատված լքում էր երկիրը՝ այստեղ որևէ իմաստ և հեռանկար չտեսնելով, բայց կարևորագույն բան տեղի ունեցավ, որտեղ շատ մեծ է Րաֆֆի Հովհաննիսյանի դերը:
«Հերթական անգամ ունենք զարթոնքի վիճակում գտնվող երկիր և ժողովուրդ, և մի դրական կողմ՝ միանշանակ ասել, որ Րաֆֆի Հովհաննսիյանն է լիդերը, չկա նման բան», ասել է Աշոտ Մանուչարյանը՝ հավելելով, որ շատ հասարակական շերտեր զարթոնքի մեջ են, և այս իմաստով ինչ-որ ձևով կրկնվում է 2008-ը: Այն ժամանակ էլ շատ-շատերը չէին պաշտպանում Լևոն Տեր- Պետրոսյանին, բայց նրա քայլերը բերեցին նրան, որ նույնիսկ նրա գաղափարական հակառակորդները սկսեցին մտածել երկիրը նորմալ վիճակի բերելու մասին: Նա ասել է, որ դինամիկ վիճակը լավ է, և անկախ նրանից, ինչ կլինի, մեծ հեռանկարներ է խոստանում:
Նրա խոսքով՝ կա արտաքին մեծ շահագրգռվածություն, որ այս լարվածությունը շարունակական լինի, քանի որ երկու հիմնական խաղացողներ կան, մի խաղացողն իր թելադրանքը մեր իշխանություններին ներկայացրել է, և իշխանությունները համաձայնվել են այդ թելադրանքներին ամբողջությամբ ենթարկվել, մյուս կողմը աշխատումէ խոչընդոտներ ստեղծել, որ իշխանությունն ի վիճակի չլինի այս թելադրանքները իրականացնել:
Հայաստանը, նրա խոսքով, ամենախորքում Արևմուտքին է համաձայնություն տվել: Արևմուտքը չէր կարող կորցնել այն ձեռքբերումները, որ այստեղ ուներ, և հիմա Արևմուտքի հետ համաձայնությամբ մեր իշխանությունը մտավ բանակցությունների Ռուսաստանի հետ և համաձայնեց բոլոր առաջարկներին:
Նա նաև ասել է, որ մեզ ավելի շատ պետք է հետաքրքրի մի բան՝ փորձել ստեղծել մեր աշխարհը:
Զարթոնքը, ըստ նրա, շատ լայն է, որը կապված չէ կոնկրետ անձի որոշման, գործողության հետ, հանգրվանները կարող են տարբեր լինել: Աշոտ Մանուչարյանի դիտարկմամբ՝ Միացյալ Նահանգները հիմա շահագրգռված է, որպեսզի ստեղծվի ինստիտուցիոնալ հակադրման վիճակ, որը կարող է լինել հետևյալը. օրինակ՝ Երևանի ավագանու ընտրությունները վերածվեն Երևանի հեղկոմի /հեղափոխական կոմիտե/ ընտրությունների:
Նա նշել է, որ առայժմ մի խնդիր կա՝ մենք չենք կարողանում հասկանալ՝ ինչ ենք ուզում, մենք ուզում ենք այնպիսի տխուր բաներ, ինչպիսին մեզ աշխարհը ասել է՝ սահմանադրական կարգ, օրենքի գերակայություն, արդար ընտրություններ և այլն, այս ամբողջն առկա է Եվրամիությունում, որը գտնվում է ցնցումների մեջ, և այդ ամբողջն առկա չէ Չինաստանում, որը շատ արդյունավետ զարգանում է:
«Հայաստանում ինչ կատարվում է քաղաքական ոլորտում, տնտեսական լծակների վերբաշխման գործընթաց է: Քաղաքացիական դաշտը մերժում էր այսպիսի քաղաքականությունը, քանի որ ուզում էր կյանքի կոչել մեկ այլ բան՝ իրական քաղաքակություն: Քաղաքացիական հատվածի գոնե անկեղծ մասը ուզում է իրական քաղաքական գործընթաց, որը Հայաստանում հասունանում է: Հայաստանը այս առումով ավելի լավ վիճակում է՝ համեմատած Միացյալ Նահանգների հետ», ասել է Աշոտ Մանուչարյանը:
Աշոտ Մանուչարյան. Ներկայիս վիճակը մեծ հեռանկարներ է խոստանում
15:45 - 15.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
04/01/14 09:18
Քանի որ Քրիստոս միշտ ասում էր` եղեք ինչպես երեխաները, ապա Ձմեռ պապը կարևոր է մարդու կյանքի ողջ ընթացքում. Աշոտ Մանուչարյան
29/07/13 12:59
Աշոտ Մանուչարյան. «Եթե անգամ ՀՀ-ն կառավարվում է մեկ կենտրոնից, ապա դա հաստատ Բաղրամյան 26-ը չէ»
27/06/13 13:47
Հարցազրույց Աշոտ Մանուչարյանի հետ
28/05/13 22:15
«Ուրվագիծ» - Աշոտ Մանուչարյան
27/05/13 16:50
Ինչու՞ խաղի մեջ չէ Աշոտ Մանուչարյանը
17/04/13 17:30
Ա.Մանուչարյանի կարծիքով Րաֆֆիի նախաձեռնած իրադարձությունները ապրիլի 9-ին մերժեցին համակարգը
15/04/13 12:34
Աշոտ Մանուչարյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» մասին (տեսանյութ)
08/04/13 17:15
Աշոտ Մանուչարյան. «Վաղը դիակ լինելու է»
14/03/13 12:59
Ռուսները մեզ առաջարկել են «և՛, և՛», բայց ԵՄ-ն մեզ դնում է «կա՛մ, կա՛մ»- ի առաջ. Աշոտ Մանուչարյան
22/02/13 15:11
Ինչո՞ւ է Աշոտ Մանուչարյանը հրաժարվում իր երբեմնի քաղաքականությունից. Կոմանդոսի պատասխանը
15/02/13 19:43
Ղարաբաղյան շարժման օրերին գրեթե մարդ չկար, որ զբաղվեր միայն իր գործով. Աշոտ Մանուչարյան
13/02/13 15:02
Աշոտ Մանուչարյան. Այս ընտրություններն անհեթեթություն են
06/02/13 13:40
Հայրիկյանի ձախողված մահափորձով ոչինչ ավարտված չէ
22/01/13 21:27
P.S. Հյուրը Աշոտ Մանուչարյանն է
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան