Երեկ մամուլում հայտնվել է դիվանագիտական անձնագրերից զրկված 254 անձանց անունները: Դիվանագիտական անձնագրերից զրկված անձանց ցուցակից բացակայում էին Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կնոջ անունները, ինչը համացանցում բավականին թեժ քննարկման տեղիք տվեց:

Նկատենք, որ այդ ցուցակի մեջ կային երկրորդ և երրորդ նախագահների կանանց անունները:

 

Քիչ առաջ Newsline.am կայքը տեղեկություն տարածեց, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքը 1998-ից ի վեր դիվանագիտական անձնագիր չի ստացել: