Ինչպես տեղեկացնում է life.ru կայքը, Գերմանիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Հորդանանի, Մեծ Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ները կոչ են արել շուտափույթ դիվանագիտական լուծում գտնել Սիրիայի հակամարտության խնդրի համար: Այս մասին նշված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Շտապ կարիք կա միջազգային հարթակի վրա դիվանագիտական և քաղաքական փոխհամաձայնության գալու և որոշում կայացնելու, որպեսզի դադարեցվի հակամարտությունը»,-նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՄԱԿ-ի համանախագահները Սիրիայի հատուկ ներկայացուցիչ Դե Միստուրուին կոչ են արել պատասխանել այս հայտարարությանը մինչև հոկտեմբերի 31-ը: