«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը հակված է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, բայց ոչ թե առանձին ցուցակով, այլ ընդդիմադիրների հետ միասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց այդ կուսակցության ղեկավար ղեկավար Սոս Գիմիշյանը:
Նա նշեց, որ դեռ որոշում չունեն, այն կլինի այսօր կամ վաղը: Սոս Գիմիշյանը տեղեկացրեց, որ դեռեւս 2-3 ամիս առաջ նախնական բանակցություններ ունեին Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի հետ, այսօր ունեն նաեւ առաջարկ «Ժառանգությունից»: «Ընդհանրապես կողմնակից ենք հնարավորինս շատ լայն կոալիցիայի: Մեզ ընդհանրապես հետաքրքիր չէ քաղխորհրդի մանդատը, հետաքրքիր է քաղաքական պրոցեսը, որ քաղաքական ուժերը համախմբվեն, կարող է նոր հույսեր, նոր ալիք առաջացնի, նոր պայքար ձեւավորվի,որ կարողանանք գոնե կես քայլ անել երկրում»:
Ի դեպ, այս պահին ընթանում է նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղխորհրդի նիստը, որին քննարկում են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել, չմասնակցելու հարցը:
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am