Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Քեթրինի Միհրանն ու Ավշարի Արայիկը փողոցային հայհոյանքներ են տալիս ժողովրդին» վերտառությամբ տեսանյութ է հրապարկել։ Միջադեպի վերաբերյալ դերասան Արմեն Ավետյանը իր ֆեյսբուքյան էջիուղիղ եթերով մանրամասներ է ներկայացրել։
Ավելի ուշ, ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանն ու Արայիկ Գրիգորյանըհայտարարություն են տարածել, որում ասվում է․
«Ներքաղաքական ստեղծված բարդ իրավիճակում ոմանք ակնհայտ կեղծ տեղեկություն տարածելով՝ փորձում են ապակայունացնող տրամադրություններ սերմանել։ Մասնավորապես, համացանցում ոմն դերասան, համատեղությամբ՝ թամադա, մտնելով դերի մեջ, տեսանյութ է տարածել՝ հայտարերելով, թե իբր ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանն ու Արայիկ Գրիգորյանը հայհոյել են իրեն, վնասել ավտոմենքենան․․․
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ներկայացվածը դերասանական մտքի վառ երևակայություն է՝ բացահայտ ապատեղեկատվություն։
Ստեղծված իրավիճակում ատելություն սերմանելու հասարկության մեջ սեպ խրելու, «սևերի ու սպիտակների» բաժանելու ցանկացած փորձ ոչ թե դատապարտելի է՝ այլ խստագույնս պետք է բացառվի։
ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյան, Արայիկ Գրիգորյան»։