«Միհրան Պողոսյանն ու Ավշարի Արայիկը հայհոյում են» վերտառությամբ լրատվամիջոցներում հրապարկված տեղեկատվության կապակցությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել։ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցներից մեկի հաղորդման համաձայն՝ պատգամավորներ Միհրան Պողոսյանին և Արայիկ Գրիգորյանին ուղեկցող անձինք Ազգային ժողովից դուրս գալիս տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել իր և հավաքի մասնակիցների հասցեին։
Ոստիկանության ծառայողները պարզել են այդ անձանց ինքնությունն ու գտնվելու վայրերը։ Հոկտեմբերի 3-ին նրանք հայտնաբերվել են տարբեր վայրերում ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Բերման է ենթարկվել 5 անձ։
Հանգամանքները պարզվում են։
Այս մասին ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը: