Պերուի դատարանը չեղյալ է համարել իշխանությունների՝ վենեսուելացիներից մուտքի վիզա պահանջելու մասին նախորդ որոշումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այդ որոշումն ընդունվել էր ուրբաթ օրը Լիմայի քրեական դատարանի դատավոր Սոլիա Սան-Մարտինի կողմից: Որոշման համաձայն՝ Պերուի կառավարությանը տրվում էր 30 օր, որպեսզի մշակեր Վենեսուելայի միգրանտների շարժը կարգավորելու և նրանց հիմնական իրավունքները երաշխավորելու համար օրինագիծ:

Նշվել էր, որ անձնագրի պահանջը վենեսուելացիների ազատ տեղաշարժի իրավունքի խախտում է: