«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Ուկրաինայի հյուսիսային մարզերից մեկում տեղակայված խոշոր զինապահեստում գիշերը հրդեհ է բռնկվել, որն ուղղեկցվել է պայթյուններով։

 

Նշվում է, որ հրդեհի ու պայթյունների հետևանքով երկիրը կրել է 100 միլիոնավոր դոլարների կորուստներ, որոնք դժվար կլինի վերականգնել։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի պատգամավոր, ՆԳՆ խորհրդի անդամ Անտոն Գերաշչենկոն։

 

Չերնիգովի ռազմական պահեստում եղել են այնպիսի զինատեսակների զինամթերքի պաշարներ, որոնք այլևս չեն արտադրվում կամ Ուկրաինայում դրանց արտադրություն չկա։

 

Հավելենք նաև, որ բնակավայրերում ժամը 05:30-ին անջատվել է էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը, որպեսզի պայթյունների հետևանքով այս ու այն կողմ թռչող զինամթերքը նոր պայթյուններ չառաջացնի: