Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հնարավոր է, այս շաբաթ լքի զբաղեցրած պաշտոնը։
 
Մեկնաբանություն ատանալու համաի ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանի հետ:
 
«Չենք արձագանքելու այդ կարգի թյուր ինֆորմացիաներին»,֊ ասաց ՊԵԿ խոսնակը։ Հիշեցնենք՝ այսօր լուրեր էին տարածվել, որ Դավիթ Անանյանի հնարավոր հրաժարականի պատճառը հավաքագրված մեծ գումարների անհետացումն է, որի մասին վարչապետին համակարգից են տեղեկացրել, ինչպես նաև մի շարք այլ խայտառակ իրողություններ։