Առաջիկայում կհրապարակվի ԱԱԾ ավանդական դարձած տեսանյութ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ու «Կոնգրես» հյուրանոցի կապի մասին.։
 
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց՝ ընգծելով՝ այսուհետ խոսելու է միայն փաստերով։
 
«ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել եմ ոչ թե փաստերով, այլ էմոցիոնալ։ Երբ մենք մեր բացահայտումները ներկայացնում ենք, ներկայացնում ենք ամբողջությամբ կատարված աշխատանքը և փաստով, որպեսզի շահարկման առիթ չլինի։ Սակայն այդ պարագայում շտապողականություն է եղել։ Փաստեր եղել են, սակայն ամբողջական չե եղել»,֊նշեց նա։ Հիշեցնենք, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսումից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Քոչարյանի ընտանիքը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում:
 
Սակայն ոիոշ ժամանակ անց՝ Վանեցյանը շտկել էր խոսքը, իսկ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրենի: