Ինչպես տեղեկացրել էինք՝ երեկ սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին բերման է ենթարկվել ԱԻՄ նախագահ Պաույր Հայրիկյանի որդին՝ 31-ամյա Դավիթ Հայրիկյանը, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է և բնակվում է Երևանի Դավիթաշեն թաղամասում։
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը հաստատեց տեղեկությունը և նշեց, որ որդուն բերման են ենթարկել դանակ պահելու կասկածանքով, սակայն ձեռքին եղած դանակը եղել է սովորական, կենցաղային դանակ։
«Երեկ որդիս Հյուսիսային պողոտայում զբոսնելիս է եղել ընտանիքի, հարազատների, երեխաների հետ։ Երևի տեսել են, որ երեխաների համար խնձոր է կտրում, «օյինբազություն» են արել, բայց չգիտեմ ՝ իմանացե՞լ են, որ իմ տղան է, թե՝ ոչ։ Եթե իմանալով են արել՝ նախազգուշացրել են հին մեթոդներով, որ Սահմանադրության մասին շատ ես խոսում, խելոք մնա, իրենց ապուշ խելքով մտածել են, որ Հայրիկյանին կարելի է սպառնալ»,- ասաց Հայրիկյանը։
Նա նաև նշեց, որ մամուլից այսօր է տեղեկացել, որ որդուն բերման են ենթարկել։