«Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Հովսեփյանը նշանակվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Որոշման ընդունումը պայմանավորված է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ՀՀ մշտական ներկայացուցչի փոփոխության անհրաժեշտությամբ:

 

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ընդհանուր կանոնակարգի 6-րդ կետի համաձայն՝ մշտական ներկայացուցիչ կարող է լինել տվյալ երկրի հիդրոօդերեւութաբանական ծառայության տնօրենը, ուստի նախագծով առաջարկվում է ՀՕԿ-ում մշտական ներկայացուցիչ նշանակել գործադիր մարմնի նոր ղեկավարին: