«Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը աննախադեպ հանգիստ է և դա ինչ-որ առումով պայմանավորված է Դուշանբեի համաձայնությունների արդյունքով»,- ասօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանի նախագահի հետ ձեռքբերված իրենց պայմանավորվածությունը պահպանվում է։ 

Փաշինյանը նշեց, որ ադրբեջանական կողմի հետ օպերատիվ կապը պահպանվում է և ցանկացած տեղեկատվության դեպքում կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, իսկ եթե նրանց կողմից լինի տեղեկատվությունը՝ իրեն։