Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Երևանում՝ «Դվին» հյուրանոցի նորաբաց ռեստորանում տեղի է ունեցել էլիտար հարսանիք, որին հայ աստղերից բացի ելույթներ են ունեցել Լյուբով Ուսպենսկայան, Ֆիլիպ Կիրկորովը, Տիմատին և այլք։
Ամուսնացել է հայտնի գործարար, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանի քրոջ որդին։
Հյուրերի կազմում եղել են խոշոր գործարարներ, քաղաքական գործիչներ՝ Թայլանդից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Ուկրաինայից։
Հարսանիքի ավարտին բավականին ճոխ հրավառություն է եղել, կարելի է անգամ ասել՝ Երևանն այդպիսի հրավառություն դեռ չէր տեսել։