Ազգային ժողովի հերթական նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով իրավաբան Վահե Գրիգորյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։
Նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցած պատգամավորների թիվը 54 է եղել, մինչդեռ անհրաժեշտ էր, որ քվեարկությանը մասնակցեր 63 պատգամավոր։
Քվեարկության պաշտոնական տվյալները կհրապարակվեն ԱԺ նիստի ընդմիջումից հետո։