
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր երեք վարչական շրրջանների ղեկավարներ է նշանակել (Նուբարաշեն՝ Թելման Թադևոսյան, Էրեբունի՝ Արման Աբրահամյան, Կենտրոն՝ Վիկտոր Մնացականյան):
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում Թելման Թադևոսյանը փոխարինում է 2013թ Նուբարաշենը ղեկավարած, ՀՀԿ-ական Արթուր Կիրակոսյանին:
Կիրակոսյանը օրերս մեզ հետ զրույցում նշել էր, որ եթե Մարությանը ցանկանա՝ ինքը սիրով կշարունակի ղեկավարել վարչական շրջանը:
Կիրակոսյանն իր լիազորությունները դադարեցվելուց հետո ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Հայկ Մարությանը որոշում է կայացրել, ինքն էլ ենթարկվում է:
«Ինչ անեմ, նա որոշում է կայացրել, ես էլ ենթարկվում եմ: Ոչ մի խոսակցություն կամ պայմանավորվածություն չի եղել մեր միջև, փորձ էլ չեմ արել: Հրամանս այսօր է եկել, ես էլ ազատել եմ պաշտոնս»,-մեզ հետ զրույցում ասաց Նուբարաշեն վարճական շրջանը 2013 թվականից ղեկավարած Արթուր Կիրակոսյանը:
Այն ճշտող հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր է մեկ այլ պաշտոնի անցնի, Կիրակոսյանը պատասխանեց. «Եթե առաջարկ լինի՝ չեմ բացառում, բայց դե, չի եղել նման բան»:
Արմինե Միքայելյան