Այսօր, Ազգային ժողովի նիստում, վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից՝ Արարատ Զուրաբյանը, դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց.
«Հեղափոխությունը մեզ ազատագրել է նախորդ իշխանություններից։ Հինգ ամիս է՝ Ձեր հարևանությամբ ապրում է Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը երկրից դուրս է, իմ ընկեր Շանթ Հարությունյանը անազատության մեջ է։ Ցավոտ խնդիրներ են, իրավական լուծում, հավանաբար, բարդ է գտնել, բայց անհնարին բան չկա։ Եկեք գտնենք ճանապարհ՝ արդարացնելու մարդկանց, որոնք հանիրավի հետապնդվել են իշխանությունների կողմից՝ քաղաքական դրդապատճառներով»։
Նիկոլ Փաշինյանը հանգամանորեն անդրադարձավ Շանթ Հարությունյանին ազատ չարձակելու, նրա պահանջների և արդարացման գործընթացի մասին հարցին, սակայն խուսափեց պատասխանել Զուրաբյանի՝ Վանո Սիրադեղյանի մասին արված դիտարկմանը։