«Արամ Հարությունյանը և Միհրան Պողոսյանը տվյալ գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունեն»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ խոշոր կաշառքի գործով պատգամավոր է առաջիկայում կալանավորվելու։
Նշենք, որ Փաշինյանի հայտարարությունից հետո սկսեցին շրջանառվել Արամ Հարությունյանի և Միհրան Պողոսյանի անունները:
Օհանջանյանը մեզ հետ զրույցում նաև հավելեց, որ եթե գործ լինի հարուցված, ապա նա պետք է ունենա կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Որևէ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար նախ պետք է նրան զրկել մանդատից։