«Նոր խորհդարանում չի լինելու այն ընդդիմությունը, որը հիմա կա»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

Գորգիսյանը նշեց, որ հիմա այլ իրողություն է, իշխանությունում չկան հանցագործներ, կոռումպացված թալանչիներ, քրեաօլիգարխիկ տարրեր, և ընդդիմությունն այս պարագայում ագրեսիվ լինելու անհաժեշտություն չունի։

«Ելք» դաշինքը հաջողված դաշինք է և դրա հաջողության գաղտնիքն այն է, որ մենք ներսում կարողանում էինք միմյանց զսպել և այդ փոխզսպումները մենք իրականացնելու ենք խորհրդարանում։ Մենք գնում ենք խորհրդարանում լինելու երկրորդ ուժը և լինելու ենք այն ուժը, որ զսպելու է իշխանություններին՝ թուլ չտալով, որպեսզի նրանք մի քայլ անգամ շեղվեն այն արժեքներից՝ հանուն որի տեղի ունեցավ հեղափոխությունը»,-ասաց Գորգիսյանը։