«Հրապարակ» թերթը գրում է.

Ընտրական նոր օրենսգրքի տապալումից հետո Նիկոլ Փաշինյանի թիմում որոշել են տապալողների քթից բերել։ «ՔՊ» մեր աղբյուրը տեղեկացրեց, որ դեկտեմբերի նախընտրական փուլում «սեւերը» երանի են տալու Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ կիրառված կոշտ մեթոդներին, երբ Փաշինյանը «ծեփում էր պատերին, փռում ասֆալտներին»։ Վարչապետը քարոզարշավի ժամանակ ոչ մեկին չի խնայելու։