Ամեն բան մենք սկսում ենք սպիտակ թղթից։ Այն ինչ կա, մնացել է անցյալում, բոլորս շարժվում ենք առաջ՝ մեր մոտեցումները, մեր տեսլականը հանրությանը ներկայացնելու, հանրության վստահությունը ստանալու և ապագայում մեր չափաբաժին վստահությամբ էլ մասնակցելու ՀՀ պետական շինարարության գործին։ Այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցլու է սեփական ցուցակով։ Ցուցակում ընդգրկված կլինեն նաև տարբեր քաղաքացիական խմբերից, տարբեր կուսակցություններից, ովքեր ռեյտինգայինով կառաջադրվեն հանրապետության 13 ընտրական տարածքներում»,-ասաց Էդմոն Մարուքյանը։ Հարցին՝ ո՞րն էր ԵԼՔ դաշինքի լուծարման պատճառը՝ Մարուքյանը նշեց․
«Մենք երկար քննարկումներ ենք ունեցել մասնակցության ֆորմատի վերաբերյալ և որոշում ենք կայացրել առանձին մասնակցել։ Ես նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր գործընկերներին՝ Արամ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին։ Մենք միասին ստեղծել են ԵԼՔ կուսակցությունների դաշինքը, որը ոչ միայն մեր կյանքում բացառիկ նշանակություն ունեցավ, այլև նաև բացառիկ նշանակություն ուենցավ ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի կյանքում։ ԵԼՔ դաշինքը իր առաքելությունն իրականացրել, ավարտել է և մենք շարժվում ենք առաջ»։
Մարուքյանը նաև հավելեց, որ ապագայում հնարավոր են նման համագործակցություններ՝ ի շահ ՀՀ -ի։