Աննախադեպ հաղթանակ. Լատվիան արգելել է կրկեսներում վայրի կենդանիների շահագործումը:

Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեոնիսը հայտարարել է Կենդանիների պաշտպանության մասին ակտում փոփոխություններ կատարելու մասին, համաձայն որի' արգելվելու է վայրի կենդանիների շահագործումը կրկեսային ներկայացումների ժամանակ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

2017 թվականի հունիսի 15-ին Լատվիայի Սեյմը վերջին ընթերցմամբ ընդունել է վայրի կենդանիների օգտագործումը արգելող փոփոխությունները, չնայած պատասխանատու հանձնաժողովը նախկինում համաձայնություն էր տվել և հաստատել լրիվ այլ ձևակերպումներ: Հաշվի առնելով վերջին ընթերցմամբ կենդանիների պահպանության մասին օրենքում կատարված փոփոխությունները, խորհրդարանը ըստ էության մերժել է Ազգային տնտեսական հանձնաժողովի կողմից ներկայացված ՝կրկեսում շահագործվելու համար թույլատրվող կենդանիների ցանկ սահմանելու առաջարկությունը:

Կրկեսներում վայրի կենդանիների շահագործումը արգելելու նախաձեռնությամբ հանդես է եկել Լատվիայի սննդի և անասնաբուժական ծառայությունը: Ի դեպ՝ վայրի կենդանիների օգտագործումը կրկեսային միջոցառումների ժամանակ արգելված է բազմաթիվ եվրոպական երկրներում: