Նոյեմբերի 6-ին՝ ժամը 08.25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000 թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը:
Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: