Boeing կորպորացիան իր ինքնաթիռներն օգտագործող ընկերություններին օդաչուների համար նախատեսված հրահանգ Է ուղարկել տեխնիկական անսարքության առաջացման դեպքում, որը, հետաքննության վարկածով՝ հանգեցրել Է անցյալ ամսին Ինդոնեզիայի Lion Air ավիաընկերության Boeing 737 Max 8 հանրանավի կործանման: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նոյեմբերի 7-ին Boeing-ի կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում:

«Boeing-ը նոյեմբերի 6-ին գործարկուներին Է ուղարկել ավիացիոն շահագործման հրահանգ, որտեղ անձնակազմին ցուցումներ են տրվում այն դեպքերում խնդիրների լուծման գործող ընթացակարգերի մասին, որոնք ծագում են գրոհի անկյան տվիչներից սխալ տվյալներ հաղորդելիս»,- տեղեկացրել Է ընկերությունը:

Նոյեմբերի 5-ին Ինդոնեզիայի Տրանսպորտի անվտանգության ապահովման կոմիտեի ղեկավար Սոերջանթո Թաջահոնոն հայտարարել Էր, որ Lion Air-ի ինքնաթիռում վերջին չորս չվերթների ընթացքում թռիչքի արագության տվիչի հետ կապված խնդիրներ են եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: