Դերասանուհի Անի Խաչիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ասյա Խաչատրյանի և նրա ադրբեջանցի ընկերոջ՝ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարներին:  Նշենք, որ այդ լուսանկարներին հաջորդել էր Անիի ամուսնու՝  SOS հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանի սկանդալային հայտարարությանը, որում նա ասել էր. «Ես ուզում եմ գնալ Ադրբեջան և ընկերություն անել ադրբեջանցիների հետ»:

Դերասանուհին գրել է․ 

 

«Բանը...մեկնաբանությունների հատվածը փակ էր, սենց գրեմ․․․եթե մարդ կա ընկերներումս, ով կարծում ա, որ թուրքի կամ ադրբեջանցու կամ ասենք սևամորթի, կամ կապույտ մազերով ծխող աղջկա հետ շփվելը, սիրելը, ընկերություն անել և այլն անբարոյականություն ա կամ ազգային դավաճանություն և այլ պաթոլոգիաների մեջ են ընկնում ուրիշների կյանքի մեջ քիթը խոթելով, խնդրում եմ ինքնակամ դուրս գալ ընկերներիս ցանկից, ես ձեր ներվերն ու հավեսը չունեմ ու չեմ ուզում օրս փչանա․․․Շնորհակալություն, հաջողություն»: