Այսօր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շամազանովի ծննդյան օրն է։ Նա տեսաուղերձով շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։
«Իմ ընկերները ֆեյսբուքից ինձ շնորհավորանքներ են փոխանցում, բայց, ցավոք սրտի, ես ֆեյսբուքում չկամ, բայց՝ դեռ։ Այսօրվա ձեր բարեմաղթանքները ստիպեցին ինձ լուրջ մտածել սոցիալական ցանցերում գրանցվելու համար և շուտով կհանդիպենք ֆեյսբուքում»,-ասաց Շարմազանովը։