Նազենի Հովհաննիսյանը ինստագրամում նոր լուսանկար է հրապարակել և գրել․
«Ամենաբարդը Մարդ մնալն է, մարդ մնալն այնտեղ, որտեղ ամեն ինչ հակառակն է ասես, մնալ մարդ այն դեպքում, երբ քեզ ուզում են կոտրել, փչացնել կամ աղտոտել, դժվարը մարդ մնալն է, երբ հոգիդ բաց է ամբողջությամբ, բայց տրորելով անցնում են՝ չկասկածելով անգամ, թե ինչ ցավ են պատճառում, չհասկանալով, կամ ավելի վատ, երբ հասկանալով են ցավեցնում, տրորում ու վնասում։
Մի՞թե այդքան դժվար է հասկանալ...որ ամենաբարդը՝ մարդ մնալն է։
Չարի դեմ միակ ազդող գործիքը՝ բարին է։ Այսօր Բարության օր էր «Հայ Մայրեր»-ում, երբ Մարդ ես զգում քեզ, երբ Բարության մեջ օրհնվում ես ու ինքդ էլ դառնում նրա տարածողը։ Բարության օր էր ու հենց խնդիր ունեցող փոքրիկների շնորհիվ, որոնք երևի չեն էլ կասկածում, թե իրենց Գոյությամբ որքան բան են փոխում, որքան մարդու նոր կյանք և պայքարելու ուժ տալիս... պայքարող մարդիկ բարի են լինում,,, մաքուր ու հոսող ջրի պես քաղցր ու իրենց բարությամբ՝ անգամ քարը հղկող։ Ջրի պես բարի))
Բարեգործական այսօրինակ շփումներն ու երեկոներն ՕԳՆՈՒՄ ԵՆ, որ մարդ ՄԱՐԴ ՄՆԱ, այսքանը։
Լուսնակարը՝ ՀՀ սահմանին ծառայող հայ զինվոր @koloyanrobert -ի
դիմահարդարումը՝անկրկնելի
@hranushyeghoyan- ի»։