Հայկական ֆուտբոլի լեգենդ Սերգեյ Բոնդարենկոն տոնում է ծննդյան 70-ամյակը:
Բոնդարենկոն «Արարատ-73» հաղթական թիմի ներկայացուցիչներից է, սակայն այժմ ապրում է ԱՄՆ-ում: Ծնվել է 1948 թվականին: Կիսապաշտպան է, ԽՍՀՄ սպորտի վարպետ: ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնությունում Երեւանի «Արարատ»-ի կազմում հանդես է եկել 1967 թվականից: 1973 թվականին երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր է: Հանդես է եկել ԽՍՀՄ երիտասարդական եւ Օլիմպիական հավաքականների կազմում: Պարգեւատրվել է Գերագույն խորհրդի պատվոգրով: Մասնակցել է ռեկորդային` 392 խաղի, խփել` 32 գնդակ:
«Արմենպրես»-ի խմբագրակազմը շնորհավորում է հայկական ֆուտբոլի լեգենդը հյուսած մարզիկներից մեկին՝ պանծալի հոբելյանի առթիվ, ցանկանում առողջություն և հաջողություններ անձնական կյանքում և հասարակական գործունեության մեջ: