Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված են Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

Լուսանկարին կից Աբրահամյանը կատարել է հետևյալ գրառումը.
 
«Մարտակերտից էինք վերադառնում. Նոր Մարաղա գյուղում նախագահը կանգնեցրեց մեքենան, իջանք առևտուր անելու։

Դե մինչ առևտրականներից մեկը հերթով կշռում էր մեր ընտրած մրգերը, մենք էլ սայլակի մեջ գտնվող երեխային էինք զբաղեցնում»: