Արդեն տեղեկացրել էինք, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում չստացավ բավարար ձայներ:
Նախագծով կերաշխավորվեր Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ Նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը:
Իր խոսքում ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն, անդրադառնալով նախագծին, ասաց. «Վեհափառի անվտանգությունը պետք է պահպանի ժողովուրդը՝ Վեհափառի սրբությամբ: Ես դեմ եմ այն մտքին, թե մենք դեմ ենք Հայ առաքելական եղեկեցուն: Եթե Վեհափառն էսօր չի կարողանում շրջի իր ժողովրդի մեջ, դա իր պրոբլեմն ա»: