«ՀՀԿ-ից ասում են՝ ՔՊ-ի ցուցակը աջափսկանդալ է, համաձա՞յն եք մտքի հետ, թե՞ այլ ճաշի անուն կտաք»,- լրագրողներից մեկի հարցը կարծես բարկացրեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանին:

«Դուք դեռ լո՞ւրջ եք վերաբերվում ՀՀԿ-ի ասածներին: Ես զարմանում եմ, որ մինչ այս պահը դուք դեռ շարունակում եք ՀՀԿ-ի ասածներին լուրջ վերաբերվել և մեզ հարցեր տալ՝ հղում կատարելով ՀՀԿ-ին»:

 

-Ո՞ւմ եք լուրջ վերաբերվում այս քաղաքական մրցապայքարում:

-Այն արձագանքներին, որոնք ներկայացնում են հանրության լայն շրջանակներ, իսկ ՀՀԿ-ն ներկայացնում է միայն իրենց նեղ կուսակցական կարծիքը:

Նշենք, որ ՔՊ-ի ցուցակը աջափսադալ էր որակել Էդուարդ Շարմազանովը: