Այսօր Աժ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից։ Ըստ Ռուստամյանի՝ ճիշտ չէ Փաշինյանի այդ դիրքորոշումը, քանի որ Բելառուսի և Ղազախստանի նախագահները կարող են իբրև պատասխան ասել, որ իրենք պարտավոր չեն բացատրություն տալ իրենց քայլերի համար։
«Մենք պետք է այս կառույցն ավելի արդյունավետ դարձնելու, պայմանավորվածությունները հարգելու խնդիր դնենք։ Մենք մեր մտահոգությունները պետք է ներկայացնենք այդ ձևակերպումներով և այդ հարցը պետք է հենց առաջին հանդիպմանը դնել, որպեսզի նման խնդիր չլինի։ Ամբողջ հարցը ձևակերպումների մեջ է, և մենք պետք է թույլ չտանք, որ մյուս կողմը հարցը տեղափոխի բոլորովին այլ դաշտ։ Այստեղ խնդիրը անձնական հեղինակությունը կասկածի տակ դնելը չէ կամ ինչ-որ մեկի հեղինակության առավելությունը արձանագրելու։ Ամբողջ հարցն այստեղ ՀԱՊԿ-ի արդյունավետ լինելու մասին է»,-սասց Ռուստամյանը։
Ռուստամյանը նշեց, որ բացի պետությունների հարաբերություններից, շատ կարևոր է, որ ղեկավարների անձնական հարաբերությունները լավ լինեն։ Եվ այդ հարաբերությունները պետք չէ ինչ-որ ձևակերպումների պատճառով կասկածի տակ դնել։