Երևան քաղաքում սկսում է նախապես հայտարարած հեծանվային երթուղու կահավորումը համապատասխան ճանապարհային նշաններով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ճանապարհային ոստիկանությունից, 2018թ. նոյեմբերի 19-ին նշված նշաններով կկահավորվեն Բաղրամյան, Մաշտոցի պողոտաները և Գր. Լուսավորչի փողոցը: