Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը համաձայն չէ կարծիքի հետ, թե մահվան դեպքով վթարների առկայությունը պայմանավորված է ոստիկանության աշխատակիցների՝ կարգազանց վարորդների նկատմամբ մեղմ վերաբերմունքով: «Հիմնականում դա լինում է արագության գերազանցման պատճառով։ Մենք բոլորս առավոտյան արթնանում ենք և ցանկանում ենք տեսնել ամեն ինչ իդեալական, կարգավորված, չի կարող այդպես լինել, դրա համար ժամանակ է պետք, միջոցներ ու ռեսուրսներ են անհրաժեշտ։ Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ հունվարից առ այսօր հանրապետություն է ներկրվել 60 հազար տրանսպորտային միջոց։ Բայց փողոցները և խաչմերուկները մնացել են նույնը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ոստիկանության պետը։

Նա վստահություն հայտնեց, որ բալային համակարգի կիրառումը կզսպի օրինազանց վարորդներին։