Հորդառատ անձրեւը ջրածածկ Է արել Բաթումի փողոցները, իսկ Քեդի բարձրլեռնային շրջանում սողանքներ են առաջացել: Այդ մասին հայտնել Է Աջարիայի հեռուստատեսությունը:
Քեդի շրջանում անձրեւ Է տեղում արդեն երրորդ օրը: Այդ ընթացքում չորս գյուղերում սողանքներ են եղել, որոնք փակել ճանապարհները:
Բաթումում անձրեւը տեղում Է նոյեմբերի 22-ի երեկոյից: Ջրածածկ են եղել Լերմոնտով, Ջավախիշվիլի, Պիրոսմանի, Բագրատոնի, Ինասարիձե եւ Խիմշիաշվիլի փողոցները:
Տեղի բնակիչները պատճառը համարում են ջրահեռացման համակարգի անսարքությունը: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Բաթումում անձրեւը կդադարի նոյեմբերի 24-ին: