ԴԱՀԿ աշխատակիցներն այսօր՝ նոյեմբերի 23-ին, փորձում էին Նժդեհի 4 հասցեում գտնվող N1 բնակարանից վտարել բնակիչներին։
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում բնակարանի սեփականատեր Արտուշ Եղիազարյանը, նշեց, որ թեև կա դատարանի կասեցման որոշումը, սակայն այն ուժի մեջ է մտնելու ընդամենը օր հետո․ «Որոշումը ձեռքս՝ ուզում են ինձ վտարել բնակարանիցս»,- նշեց Արտուշ Եղիազարյանը։
Ի դեպ, դեպքի վայր էին ժամանել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները՝ ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ։ Վերջինս նշեց, որ հարցի շուրջ խոսել են համապատասխան մասնագետների հետ․ «Այս պահին կա որոշում, թե ինչ կլինի դրա ճակատագիրը բողոքարկելուց հետո՝ դեռ հայտնի չէ ոչ ոքի։ Եթե կա դատարանի որոշում՝ ո՞րն է խնդիրը։ Կամայականություններ են բոլոր մեկնաբանությունները»,-ասաց Սանասարյանը։
Այնուհետև, ԴԱՀԿ ներկայացուցիչը, այցելելով նշված բնակարան՝ Դավիթ Սանասարյանին հաղորդեց, որ այս պահին քննարկվում է ստեղծված իրավիճակը, որի մասին կտեղեկացնեն քննարկումից հետո։
Մանրամասները՝ տեսանյութերում:
Սոնա Հարությունյան