ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում կրկին խոսել է իր մտահոգությունների մասին։
Էդուարդ Շարմազանովն իր խոսքը սկսեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ արած հայտարարությանը պատասխանելով․ «Չնայած կան մարդիկ, որ խորհուրդ են տալիս սառը ցնցուղ ընդունել, բայց ես կարծում եմ, որ մենք ազգովի սառը ցնցուղ պետք է ընդունենք այն ժամանակ, երբ մեր մտահոգությունները փարատվեն։ Իրեն էլ խորհուրդ չեմ տա սառը ցնցուղ ընդունի, որովհետև կարող է գրիպ ընկնի և թիմը անօգնական մնա և որևէ բան չկարողանա անել, դրա համար դեպի ձմեռ գնացող ճանապարհում թեյ խմեք, այլ ոչ թե սառը ցնցուղ ընդունեք»։