ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Սպիտակում  կրկին անդրադարձավ Սասուն Միքայելյանի հայտարարության արձագանքներին։ 

«Երեկ Սասուն Միքայելյանը հայտարարություն էր արել, ոչ այնքան ճիշտ ձևակերպված և պարզաբանում էր արել, սակայն որոշ մարդիկ Հայաստանում և Ղարաբաղում, ինչպես նաև հանրապետականներ  Շուշան Պետրոսյանը, Արմեն Աշոտյանը  Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից։ Տո ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում ասկոլկա կա, դուք էդ ումի՞ց եք պաշտպանում։ Դուք որ երկար տարիներ բերաններդ ջուր առած հետևել եք, թե ինչպես են թալանել բանակը, ինչո՞ւ այդ ժամանակ չէիք խոսում։ Ես չեմ հիշում, որ Արցախի ազատամարտի պաշտպանները կես բառ ասած լինեն էն կապակցությամբ, որ Սերժ Սարգսյանի եղբոր բանկային հաշվում մենակ 30 միլիոն դոլկար կա, այն դեպքում երբ մեր զինվորը տրուսիկ ու մայկա չունի, ա՛յ թալանչի ստահակներ»,-ասաց Փաշինյանը։