«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կայացած հանրահավաքով մեկնարկել է ԲՀԿ մարզային քարոզարշավը:
«Այսօր երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերը տնտեսական հեղափոխության անհրաժեշտությունն է», - աբովյանցիներին ասել է Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ նախագահն իր համաքաղաքացիներին ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ծրագրի դրույթները, անդրադարձել երկրի ներքին և արտաքին խնդիրներին, խոսել հայրենադարձության և ներդրումների անհրաժեշտության մասին:
«Ոչ թե տեսականորեն, այլ գործնականում գիտեմ յուրաքանչյուրիդ խնդիրը, պատրաստ եմ օգտագործել իմ անձնական կապերը ներդրումներ գրավելու համար»,- աբովյանցիներին ասել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարը նաև հայտնել է, որ իր թիմակիցներին հրահանգել է քարոզարշավը վարել կոռեկտ և որևէ քաղաքական գործչի հասցեին որևիցե վատ բան չասել: