Ադրբեջանցիները պաշտոնապես դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ վերջինս ընդգրկի հայկական «Քոչարի» պարը՝ որպես ադրբեջանական մշակութային արժեք։ Իսկ հայաստանյան իշխանությունները լուռ են կամ ավելի ճիշտ՝ զբաղված են նախընտրական քարոզարշավով:
Անդրադառնալով վերոնշյալին՝ Ռեֆորմիստների կուսակցության մշակութային հանձնաժողովի նախագահ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, որը ՀՀԿ ցուցակով առաջադրվել է ռեյտինգային պատգամավորի թեկնածու թիվ 13 ընտրատարածքում (Տավուշի մարզ), դիմելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Լիլիթ Մակունցին՝ նշում է.
«Տիկին Մակունց, հասկանալի է ու պարզ, որ թե՛ Դուք, թե՛ ձեր վերադասը թքած ունեք հայ մշակույթի վրա, բայց ի դժբախտություն մեզ, դուք եք այսօր մշակույթի նախարարը եւ սրա պատասխանատուն ե՞ւ... ի՞նչ պատասխան եք տալու սրա համար։ Երկիրը նվիրելը սկսել եք մշակույթի՞ց:
Հասկացեք՝ մենք ծով ու նավթ չունենք, մեր հարստությունը մշակույթն է...»: