Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանի համոզմամբ՝ Հայաստանում ընտրությունները շատ թանկ արժեն և չգիտես ինչու՝ ընտրություններն ու քաղաքական կյանքը օլիգարխացվել են. օրինակ՝ կա 10 մլն դրամ ընտրագրավ, որը չգիտես, թե ով է հնարել, ինչը քաղաքական կյանքը տանում է ավելի շատ ֆինանսական ռեսուրսների պայքարի, բայց ոչ գաղափարականի:
Այս մասին Հանրային ռադիոյի «Իմ փաստաբանը» հաղորդման շրջանակում ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ իրենք այս ընտրություների քարոզարշավին պայքարելու են գաղափարներով և հայեցակարգերով:
«Ես տեսնում եմ, որ շատ ուժեր գաղափարական պայքարից խուսափում են և հատկապես դրան նպաստում է ՀՀ-ում ստեղծված ռեյտինգային համակարգը. դա թույլ չի տալիս, որ պայքարը գաղափարական դառնա, մարդիկ գնում են ձայն ճարելու գործին: Իսկ մենք, եթե հաղթենք, ապա հաղթելու ենք մեր գաղափարներով»,-ասաց պատգամավորի թեկնածուն:
Խոսելով Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության գաղափարական հենքի մասին՝ Սուքիասյանը նշեց, որ իրենց կուսակցությունն ունի մշակութային հենք, քանի որ քաղաքականությունն առանց մշակույթի, մեծ հաշվով, վերածվելու է բոլշևիզմի:
ՙ«Մենք մեր ժողովրդին պետք է կանգնեցնենք իր արմատների վրա, պետք է իմանանք մի բան՝ հայ ժողովուրդը քրիստոնեական քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդ է»:
Հարցազրույցի մանրամասները՝ այստեղ