Ամանորի տոներին Հայաստանում մի շարք թանգարաններ բաց կլինեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում:

«Մշակույթի նախարարությունը դրական է արձագանքել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի առաջարկին՝ ի նպաստ Հայաստանում ձմեռային, մասնավորապես ամանորյա զբոսաշրջության զարգացմանը: Ամանորի օրերին բաց կլինեն առնվազն հետևյալ թանգարանները՝ Հայաստանի պատմության թանգարան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան,Արամ խաչատրյանի տուն-թանգարան , Ռուսական արվեստի թանգարան, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան»,-ասված է գրառման մեջ: