«Սասնա Ծռեր» կուսակցության անդամները, ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, նախընտրական հանդիպում են անցկացրել Մեղրիի բնակիչների հետ:
«1991-ից մեզ չի հաջողվել ազգային պետություն ստեղծել, ավելին, օր օրի հետ ենք գնացել: Այո՛, համակարգի գլխին կանգնած մարդը՝ Սերժ Սարգսյանը, հեռացել է, Նիկոլը եկել է, ղեկին հայտնվել, սակայն համակարգը մնում է: Ի սկզբանե մեզ չի հաջողվել ստեղծել պետություն ու այդ հարցում ոչ միայն Տեր-Պետրոսյանը, այլև մյուս դերակատարները, ովքեր սխալներ ու հանցանքներ են գործել, պետք է պատասխան տան: Ապագա մեր պետության կայացումը պայմանավորված է պետության նկատմամբ հանցագործություն կատարած մարդկանց պատժելու հանգամանքից։ Ո′չ Քոչարյանին, ո′չ Սարգսյանին ժողովուրդը չի ընտրել: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ 95-96-ից հայտնվեց նույն կարգավիճակում»,- ասել է Ժիրայր Սեֆիլյանը: