Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։15-ի սահմաններում 2 հոգի Արշակունյաց 39/9 հասցեի բակում մոտ 3 րոպեի ընթացքում հափշտակել են կայանված վիճակում գտնվող Porsche Cayenne մակնիշի 80 PՏ 080 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Մակիչ Օրդիյանի անվամբ, իսկ ավտոմեքենայի սեփականատերը վարձակալական հիմունքներով է բնակվում նշված շենքում։

Գողությունը տեսանկարահանվել է բակում տեղադրված տեսախցիկով։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: