ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն առաջարկում է ՀՀ զինված ուժերը համալրել ժամանակակից սարքավորումներով։
«Այդ ո՞նց է ամբողջ Հայաստանը հնարավոր կամերաներով պատել, իսկ սահմանում դեռևս հատվածներ ունենք, մեղմ ասած՝ ժեշտի բանկաներով ենք ապահովում մեր անվտանգությունը»,- այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Մենք պետք է կարողանանք ժամանակից տեղեկատվական տեխնոլոգիաներով ամբողջությամբ մեր սահմանային ենթակառուցվածքները արդիականացնել։ Նոր տեխնիկական հնարավորություններն այսօր տալիս են հնարավորություն ռոբոտի միջոցով տեսնել մի քանի կմ, ինչը չի կարող տեսնել մարդկային աչքը»,-նշել է Բաղդասարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․