ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը 1988թ. դեկտեմբերի 7-ի փրկարարական և վերականգնողական աշխատանքների կարգավորման հանձնաժողովի նախագահը երկրաշարժի հիշողություններով կիսվել է «Российская газета»-ի հետ զրույցում:
«Փլատակների տակից 16 հազար մարդու դուրս բերեցինք, իսկ աղետի գոտուց՝ 40 հազարին։ Չէի ասի, թե մենք գլուխ էինք հանում առաջին օրերին: Մարդիկ նույնիսկ գոռում էին մեզ վրա, անձամբ ինձ վրա, ասելով թե ինչու ենք մենք եկել, ուր են մեր կռունկները։ Մոտ մեկ շաբաթ անց մեզ հաջողվեց կարգավորել աշխատանքները: Հաջողվեց հասկացնել, որ լաց լինելը, քարացած նստելն ու գոռալը քիչ է. պետք է աշխատել, դուրս հանել ողջ մնացածներին»,- հիշում է Ն. Ռիժկովը:
Այն հարցին, թե գիտի արդյոք, որ Հայստանում իրեն «Ամենափրկիչ» են անվանում, Ն. Ռիժկովն ասել է.
«Հայերը զարմանալի պատմական հիշողություն ունեն՝ ի տարբերություն մեզ, ի դեպ: Այդ ողբերգությունից 2 տարի անց վարչապետ էի, սակայն դրանից հետո տարբեր իրավիճակներ եղան, և 90-ականների սկզբներին չաշխատեցի: Անկախ իմ պաշտոնից՝ նրանք ինձ չմոռացան: Եվ դրա համար երախտապարտ եմ հայ ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է «Ամենափրկիչին»՝ չեմ լսել, բայց կա մի այլ պատմություն: Ուղղաթիռով գնում էինք հայկական մի գյուղ, և օդաչուն ասաց. «Չենք կարող վայրէջք կատարել. վտանգավոր է, լեռներ են»: Վայրէջք կատարեցինք 3 կմ հեռու՝ դաշտ, ցեխ, անձրև: Դուրս եկանք, և ճանապարհին «Վոլգա» էր կանգնած, և օդաչուին ասում են. «Ռիժկովի համար է»: Ցնցեց այդ արտահայտությունը՝ «Ռիժկովի համար է»: Իսկ երբ հասանք գյուղ մի սևազգեստ կին ինձ գրկեց ու լացելով ինչ-որ բան էր ասում, բայց ես չէի հասկանում, հետո ինձ փոխանցեցին,որ այդ կինն ասել է որ իմ բոլոր ցավերն իրենց փոխանցվեն։ Այո այդ ժողովուրդը հիշում էինձ և ես երբեք չեմ մոռանա այդ մեծ ժողովրդին»,-ասել է Ռիժկովը: