Խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցող ուժերի ցուցակագրման ժամանակ հանրությանը տարբեր առիթներով հայտնի դեմքեր հայտարարեցին իրենց թեկնածության առաջադրման մասին:
Մասնավորապես, 2009թ. ՀՀ շոու-բիզնեսում հայտնված «Քամի փչի» երգի ռեփեր Ֆելիքս Պետրոսյանն իր թեկնածության առաջադրման մասին հայտարարեց իր ֆեյսբուքյան էջում, նշելով, որ «Մենք» դաշինքի կողմից առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն համայնքներում): Այնուհետև, հարցազրույցներում անընդհատ նշում էր իր հնարավոր հաջողությունների և դեռևս չմշակված ծրագրերի մասին։
Նշենք, որ Ֆելիքս Պետրոսյանը ռեփեր, դերասան Նարեկ Պետրոսյանի երկվորյակ եղբայրն է և այս ընտրություններում հավաքել է ընդամենը 228 ձայն:
Հաջորդ «սրտակեր» թեկնածուն ակտիվիստ, «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ, այնուհետև Սփյուռքի փոխնախարարի օգնականի պաշտոնն զբաղեցնող Անուշ Լալայանն է, որը կրկին առաջադրվել էր «Մենք» դաշինքի կողմից:
«Ձեր սրտերի ԱԺ պատգամավորի թեկնածու Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ Համայնքներում։ Ես ու Դու Մենք ենք»,- իր ֆեյսբուքյան էջում այսպես էր ազդարարել առաջադրման մասին Լալայանը։
Նշենք, որ Անուշ Լալայանը 7-րդ գումարման ԱԺ ընտրություններին հավաքել է ընդամենը 37 ձայն: