Google որոնիչը նշել Է 2018 թվականի ամենատարածված հարցումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն ամռանը տեղի ունեցավ Ռուսաստանում, տարածվածությամբ առաջին տեղն Է գրավել որոնիչի օգտատերերի թվում:
Այնուհետեւ գալիս են այս տարվա գարնանը զոհված դիջեյ Avicii-ն ու սեպտեմբերին մահացած հիպ-հոպ կատարող Մակ Միլլերը: Նաեւ տարածված հարցումներ են դարձել Marvel Comics-ի գերհերոսների ստեղծող Սթեն Լին եւ «Սեւ հովազը» ֆիլմը:
Նորություններից օգտատերերին նաեւ հետաքրքրել են «Ֆլորենս» փոթորիկը, «ամերիկյան Mega Millions վիճակախաղի արդյունքները, «թագավորական հարսանիքը»եւ «ընտրությունների արդյունքները»: Google-ում փնտրված՝ ժողովրդականություն վայելող անձանց թվում են բրիտանացի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, երգչուհի Դեմի Լովատոն, դերասան Սիլվեստր Ստալոնեն, տեսաբլոգեր Լոգան Փոլը եւ ձեռնարկատիրուհի Քլոի Քարդաշյանը: