Այս պահին փոխվարչապետերի հաստիքների կրճատման հարցը քննարկման փուլում է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Քննարկվում է երեք փոխվարչապետի փոխարեն երկու փոխվարչապետ ունենալու և առաջին փոխվարչապետի հաստիքն ընդհանրապես չունենալու տարբերակը»,-ասաց Աղաջանյանը։Ա
ղաջանյանը նշեց, որ կրճատումների գործընթացի առաջնային նպատակը գործառույթների կրկնության բացառումն է։