«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ առաջիկայում ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը կնշանակվի Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Հիշեցնենք, որ մինչև վերջերս այդ պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Ըստ մեր աղբյուրի՝ որևէ երկրում դեսպանի պաշտոն կստանա նաև փոխնախարարներից Աշոտ Հովակիմյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: